շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ ՊԲ-ի զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում. Արման Սարգսյան

Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ ՊԲ-ի զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում. Արման Սարգսյան

Մեզ համար շատ ցանկալի կլինի, որպեսզի ՊԲ-ի զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում, որովհետեւ իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախից բռնի տեղահանվածների մեջ նաեւ ՊԲ զինծառայողներ կան, ՊՆ-ն որքանո՞վ է աջակցելու, որ ծառայեն մեր բանակում:

«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք եւ մեր այն զինծռայողները, որոնք ցանկություն կունենա ընդգրկվել ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց այդ հնարավորությունն ընձեռնվի:  Կարծում եմ՝ դա պետք է կոմունիկացվի կադրային քաղաքականության վարչության միջոցով: Իրենք ՊՆ-ի հետ կապ կստեղծեն որպես նախկին զինվորականներ.,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք դա վերաբերելու է նաեւ Սամվել Բաբայանին, փոխնախարարն արձագանքեց, որ խոսքը այն անձանց մասին է, որոնք եղել են գործող զինվորականներ ՊԲ-ում, իսկ Սամվել Բաբայանի նախկին զինվորական է:

  • Կիսվել: