չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեզ ասացին՝ գերիների հարցով այժմ զբաղվում է ԱԱԾ-ն. զինվորի ծնող

Մեզ ասացին՝ գերիների հարցով այժմ զբաղվում է ԱԱԾ-ն. զինվորի ծնող

Գնում ենք ՊՆ, որտեղից ասում են՝ գնացեք ԱԱԾ, ԱԱԾ-ն է զբաղվում գերիների հարցով։ Այսինքն՝ այսօր ԱԱԾ-ն է պատասխան տալի՞ս, կառավարությու՞նը, թե՞ ՊՆ-ն։ Այս մասին այսօր կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը:

՛՛Մեզ պետք չէ Նաիրի Սարգսյանը կամ մեկ ուրիշը, մեզ պետք է հանդիպել պարոն Փաշինյանի հետ, կոնկրետ հասկանանք ինչ է կատարվել, ինչ փոփոխություն է եղել, ինչ նորություն կա մեր գերիներից՛՛,-մասնավորապես նշեց նա:

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ։

՛՛800-ից ավել երեխա ունենք։ Պահանջում ենք գոնե ասեն՝ ով է այնտեղ , ով չէ։ Ծնողները ոչ քուն ունեն, ոչ դադար, մղձավանջով են ապրում։ Վաղարշակ Հարությունյանը ի՞նչ, նա ինչ խոսա, նա բան չգիտի , որ խոսա։ Այվազյանին են հանձնարարել զբաղվել այս հարցով՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի ծնողը:

  • Կիսվել: