ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր ԶՈւ-ն ունի հաջողություններ, բայց մարտերը ծանր են. Հովհաննիսյան

Մեր ԶՈւ-ն ունի հաջողություններ, բայց մարտերը ծանր են. Հովհաննիսյան

Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները, Ստեփանակերտը, Շուշին , Հադրութն ու այլ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծությունների ու հրթիռակոծությունների, կան տուժածներ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Ողջ օրվա ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով հատկապես հարավային ուղղությամբ համառ ու դժվարին մարտեր են ընթացել, մեր ԶՈւ-ն ունի հաջողություններ, բայց մարտերը ծանր են: 

Հակառակորդին հաջողվել է հարվածներ հասցնել, հակառակորդի զգալի տեխնիկա է վնասվել, նրա շարասյունը գլխովին ջախջախվել է, փախուստի են դիմել:

ՊԲ-ն ԱՀ նախագահի հայտարարությմաբ նշել է որոշակի հաջողությունների մասին, նշել է 19 զինծառայողների փրկության մասին, առանձին հենակետերի վերադարձման մասին:

Մարտերը հիմա էլ այս մութ ժամին շարունակվում են, մեր զորքերը փայլուն կատարում են իրենց աշխատանքը՛՛,-ասաց նա:

Խոսելով վարձկանների մասին՝ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Վարձկանները հենց հաջողություն ու ավար չկա, սկսում են հեշտությամբ լքել՛՛:

Նա նաև հավելեց. ՛՛Մեր ԶՈւ-ն այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակը տանում են՝ հենվելով միայն սեփական ուժերի վրա: Մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մեր կողքին չեն, մարտադաշտում չեն, մենք դրա կարիքը չունենք, ինքնուրույն մեր մարտերը վարում ենք՛՛:

 

 

  • Կիսվել: