հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով․ պետք է խնդրեմ այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել․ վարչապետ

Մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով․ պետք է խնդրեմ այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել․ վարչապետ

Այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք իհարկե ցավոտ են ու ցավով են ընդունվում մեր շատ հայրենակիցների կողմից: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Սա իհարկե հասկանալի է, բայց մյուս կողմից, մենք պետք է արձանագրենք, որ մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում է ՀՀ-ի սահմանի երկայնքով: Խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է:

Մեր սահմանի մոտայկայքում տեղի ունեցող այդ պրոցեսներն իհարկե մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում: Տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, սակայն դրանք անլուծելի չեն, մենք դրանց լուծման վրա աշխատում ենք:

Մեր Զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով ու պետք է խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել:

Մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա հետագայում իրոք դառնա սահման, ոչ թե ռազմաճակատի գիծ: Մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,-ասաց նա:

  • Կիսվել: