Մեր ԶՈւ-ին հաջողվել է դիրքերի բարելավումներ իրականացնել. Հովհաննիսյան
Այսօր ողջ օրը ողջ ռազմաճակատի երկայնքով շարունակվել են մարտերը, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Այս մասկն այսօր ճեպազրույցումա սաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
՛՛Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել:
Բացի դրանից, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում:
Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն:
Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ՛՛,-ասաց նա:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ ասաց. ՛՛Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, իսկ այս պահին՝ մեր ճեպազրույցի ժամանակ, Մնացականյանը հանդիպում է Իրանի ԱԳՆ-ի տեղակալ Արաղչիի հետ՛՛: