չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեր զորքը հաջողություն ունի հյուսիսում, ամենածանր մարտերը հարավային ուղղությամբ են. ԱՀ նախագահ

Մեր զորքը հաջողություն ունի հյուսիսում, ամենածանր մարտերը հարավային ուղղությամբ են. ԱՀ նախագահ

Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում։ Այս մասին այսօր կամավորականների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր զորքին հաջողվել է հիմնականում Հյուսիսում։ Զանգել եմ Հաթերքի գումարտակի հրամանատարին, ասում եմ՝ ինչ կա, ինձ զեկուցում է կարծես զովորական զորավարժություն լինի, ասում է՝ դե ամեն դիրքի վրա 100-ից ոչ պակաս հարձակվել են, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, հեսա մի խումբ է, դա էլ ենք ուղարկում. զեկուցում է ոնց որ զորավարժություն։

Չկա որեւէ խուճապ, ասում եմ՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ասում է՝ մենք ապահովված ենք ամեն ինչով պարոն նախագահ, հարցը լուծվելու է շատ կարճ ժամկետում։ Մեր բոլոր հրամանատարների զեկույցներ նույն ձեւ է։ Թալիշում հաջողվել է, ամենածանր մարտերն այնտեղ եւ Հարավային ուղղությամբ են ընթանում։ Տանկերով գալիս ենք, խփում ենք՝ վառվում են. արդեն տեխնիկան ոչ հաշվում ենք, թե քանի հատ ենք խփել։ Խփելու ենք էնքան, մինչեւ ուշքի գա՛՛:

 

 

  • Կիսվել: