հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր ընտանիքներում մինչեւ այսօր էլ հերոսներ են դաստիարակում. Պարգև Սրբազան

Մեր ընտանիքներում մինչեւ այսօր էլ հերոսներ են դաստիարակում. Պարգև Սրբազան

Այսօր Արցախում հանդիսավոր պայմաններում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին եւ ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ իր ելույթում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանն ասաց, որ երկու օր է՝ մենք վերապրում ենք յուրահատուկ օրեր, որտեղ մեր իշխանությունը, պետությունը ժողովրդի անունից գնահատում է մեր ազգի նվիրյալներին, մեր հերոսներին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր բոլոր հերոսները արդարության համար են պայքարում մինչեւ այսօր, պատմական անարդար որոշումների համար: Ես, որպես հոգեւորական եւ առաջին հերթին՝ որպես հայ, այս ամենը շատ եմ գնահատում, ուրախ եմ:

Ես շատ ուրախ եմ, որ մեր ընտանիքներում մինչեւ այսօր էլ հերոսներ են դաստիարակում, որի լավագույն, վառ ապացույցի թե մեր ապրիլյան պատերազմի հերոսներն են, թե Տավուշի դեպքերի հերոսները: Թող Աստված օրհնի մեր հայրենիքը, մեր ժողովուրդն ու մեր բանակը, որը մեր խաղաղության երաշխավորն է՛՛:

  • Կիսվել: