կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր նահատակված տղաների հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան. Արարատի մարզպետ

Մեր նահատակված տղաների հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան. Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առիթով։

Այս տասնամյակների ընթացքում Հայոց բանակն ունեցել է և’ փառահեղ օրեր, և’, ցավոք, ծանր ելքերով իրավիճակներ։ Միշտ և այսօր էլ հայ զինվորը, սպան, ազատամարտիկը գլուխները բարձր կանգնած են սահմանին՝ որպես մեր երկրի անվտանգության առաջնային երաշխավորներ։ Նրանք պաշտպանում են մեր երկիրը՝ հեռվում թողած իրենց տունը, ընտանիքներին, տասնյակ անքուն գիշերներ անցկացնելով, հսկում են մեր անդորրը՝ պատրաստ ցանկացած վտանգի՝ չխնայելով անգամ ամենաթանկը՝ կյանքը։

Շնորհակալությունս եմ հայտնում մեր երկրի պաշտպաններին՝ գեներալից մինչև շարքային զինվոր, սպայից մինչև կամավորական։ Շնորհակալությունս եմ հայտնում նաև բանակի թիկունքն ամուր պահող ցանկացած մարդու։ Ամենքս մեր տեղում, մեր գործով կարող ենք միայն նպաստել ամուր և հզոր Հայրենիքի ստեղծմանը։

Խոնարհումս մեր նահատակված տղաների առաջ։ Նրանք մեզ պարտադրված պատերազմներում անմնացորդ պայքարել են հանուն հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման: Նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան:

Ուժ ու կորով եմ մաղթում մեր զինվորներին, Աստված պահապան մեր երկրին ու Հայոց բանակին»։

  • Կիսվել: