չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեր կողմից պատասխան հարված թշնամու որևէ մշակութային օբյեկտի չի եղել և չի էլ կարող լինել. Հովհաննիսյան

Մեր կողմից պատասխան հարված թշնամու որևէ մշակութային օբյեկտի չի եղել և չի էլ կարող լինել. Հովհաննիսյան

Մեր կողմից պատասխան հարված թշնամու որևէ մշակութային օբյեկտի չի եղել և չի էլ կարող լինել։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Շուշիի Ղազանչեցոցի ավերումից հետո հայկական կողմը կտա՞ արդյոք համարժեք պատասխան: Նա հավելեց, որ թշնամին փորձում է լրացնել կորուստները և շարունակել իր ցեղասպանական ու ագրեսիվ գործողությունները։

Հովհաննիսյանը հավելեց, որ այս պահին համառ մարտեր են ընթանում. ՛՛Կոնկրետ որևէ ուղղությամբ որևէ մարտավարական հաջողության կամ անհաջողության մասին նշել չեմ կարող՛՛,-ասաց նա։

Խոսելով քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորվածների մասին՝ նա նշեց, որ հստակ թվերը առաջիկայում կհայտարարվեն: Վերջին տվյալներով՝ Շուշիում վիրավորված քաղաքացիական անձանցից 1-ի վիճակը ծանր է։

՛՛Թշնամին լավ գիտի, որ այստեղ աշխատում են միջազգային լրագրողներ, բայց անտեսելով դա՝ թիրախավորում են և՛ նրանց, և՛ քաղաքացիական այլ անձանց՛՛,-ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը, խոսելով ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների մասին, անդրադարձավ այն հարցին, թե քանիսն են նրանցից վարձկաններ: Նա ասաց. ՛՛Համապատասխան մարմինները կավարտեն ադրբեջանցի զինծառայողների ոչնչացված մարմինների նույնականացումը և եզրակացություն կտան՛՛։

Ինչ վերաբերում է կամավորներին՝ Հովհաննիսյանը նշեց. ՛՛Հայ կամավորները տասնյակ հազարավոր են․ կոնկրետ թիվ չեմ ասի՛՛։

  • Կիսվել: