երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վտանգները վերացված են չեն, բայց կոնկրետ այս պահին մտահոգվելու առիթ չկա. Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Վտանգները վերացված են չեն, բայց կոնկրետ այս պահին մտահոգվելու առիթ չկա. Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Մենք նպատակ ունենք բանակի հիմնական մասը դարձնել պրոֆեսիոնալ, բայց, հաշվի առնելով առկա իրողությունները, կպահպանենք նաև ժամկետային զինծառայությունը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

՛՛Ժամկետային զինծառայությունը կդառնա պրոֆեսիոնալ բանակի հիմնական ռեսուրսը։ Սա նշանակում է, որ ուսումնական գումարտակում սովորելուց հետո յուրաքանչյուր շարքային ժամեկտային զինծառայող պայմանագիր կկնքի ՊՆ-ի հետ, կհանձնի ատեստացիա և կդառնա պրոֆեսիոնալ զինվորական։ Սա ենթադրում է, որ 6 ամիս ծառայելուց հետո նա  վաստակում է այնքան, որքան նախատեսված է պայմանագրայինների համար։ 5 տարի ծառայելուց հետո, որից 1.5 տարին իր հինական ժամկետային զինծառայությունն է, ստանում է ևս 5 մլն դրամ պարգևավճար՛՛,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ծառայության ընթացքում զինծառայողը կարող է զեկուցագիր գրել և տեղափոխվել իր համայնքի հատվածում ծառայության։ ՛՛Եթե նա ոչ սահմանային համայնքի բնակիչ է, կդիտարկենք նաև տվյալ զորամասում ծառայության հնարավորությունը՛՛,-հայտնեց նախարարը։

Պապիկյանն ասաց նաև, որ ներդրվում է պորֆեսիոնալ ժամկետային զինծառայության համակարգ. ՛՛Այն պայմանագրայինները, որոնք աչքի կընկնեն, նրանց կդիտարկենք պրոֆեսիոնալ սերժանտական ծառայության մեջ՛՛: Իսկ շտաբային զինծառայության մեջ ներգրավվելու դեպքում, նրա խոսքով, նրանք նաև սպաներին հավասար որոշումներ կայացնելու իրավասություններ կունենան։

Պապիկյանն ասաց նաև, որ բանակի բարեփոխումների առանցում է նաև Պաշտպանության նախարարության կազմ-կառուցվածքի փոփոխությունը։

՛՛Մենք մեր առաջիկա հայեցակարգում կներկայացնենք, թե ինչպես ենք պատկերացնում դա։ Մենք ունենալու ենք նաև զորատեսակներ, որ նախկինում չենք ունեցել, կառուցվածքային վարչություններ, որոնք չենք ունեցել։ Սա ժամանակակից, սմարթ պատերազմներին նախապատրաստման համատեքստում պետք է դիտարկել՛՛,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ ողջ սահմանի երկայնքով ինժեներական լուրջ աշխատանքներ են կատարվել։ ՛՛Նոր բնագծերում վերջին երկու ամսվա ընթացքում մեծ աշխատանք է տարվել, իդեալական չէ, բայց այս պահին կարող եմ գնահատել բավարար՛՛,-ասաց Պապիկյանը՝ ընդգծելով, որ սահմանային իրավիճակը շարունակում է մնալ լարված:

՛՛Մեր խնդիրն է՝ այդ լարվածությունը չսրել։ Կան մտահոգություններ, բայց այս պահին դրանք շատ լուրջ չեն՛՛,-ասաց նախարարը:

  • Կիսվել: