երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր կարողությունները սահմանափակ են եղել այդ տիպի պատերազմ վարելու համար. ԱԹՍ-ներով զիջել ենք. Դավիթ Տոնոյան

Մեր կարողությունները սահմանափակ են եղել այդ տիպի պատերազմ վարելու համար. ԱԹՍ-ներով զիջել ենք. Դավիթ Տոնոյան

ԱԹՍ-ների հետ կապված ունեինք հագեցվածության խնդիր, առաջնահերթությունը տրված էր մեր ռազմաարդյունաբերության զարգացման շրջանակներում դա իրականացնելուն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են մեր զինված ուժերի կողմից մեր ավիացիայի եւ ԱԹՍ-ների կիրառման ցածր արդյունավետության հիմնկան պատճառները:

«Քանի  որ դա սպառազինության համեմատաբար նոր տեսակներ են, ըստ հիմնավորումների Հայաստանի ռազմարդյունաբերությունը պետք է որ ունակ լիներ այդպիսի ԱԹՍ-ների արտադրության: Որոշակի արտադրություն եղել է, բայց քանակական ու որակական առումով մենք զիջել ենք, ուղղակի առկա չէր:

Ինչ վերաբերում է ռազմօդուժի կիրառմանը, հավատացեք, որ արդյունավետության գնահատման առումով պետք է գնահատել նաեւ հակառակորդի կարողությունները՝ չեզոքացնելու մեր կարողությունները:

Դա չի վերաբորւմ միայն օդուժին կամ ԱԹՍ-ներին, վերաբերում է սպառազինության շատ տեսակների: Մեր կարողությունները սահմանափակ են եղել այդ տիպի պատերազմ վարելու համար, եւ դա որեւէ մեկը չի կարող ժխտել»,-ասաց նախկին նախարարը:

  • Կիսվել: