հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր հրետանին, ինչպես միշտ, փայլուն է, տղաների ոգիները՝ շատ-շատ բարձր. ՊՆ ներկայացուցիչ

Մեր հրետանին, ինչպես միշտ, փայլուն է, տղաների ոգիները՝ շատ-շատ բարձր. ՊՆ ներկայացուցիչ

«Իմ աչքի առաջ հարվածներ են հասցվել Հադրութ քաղաքին, ամենայն հավանականությամբ, «Սմերչ» համակարգից: Մի քանի րոպե առաջ էլ Ստեփանակերտին է հարված հասցվել՝ հրետակոծելով քաղաքացիական օբյեկտներ՝ հիվանդանոցներ, դպրոցներ, փրկարար ծառայություններ»,- «Լուրեր»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Աշխարհին, իհարկե, պետք է այս ամեն ինչը ցույց տալ: Ինքս վերադարձել եմ առաջնագծից, եղել եմ զորքերում, որոնք հերոսական մարտեր են վարում, ակտիվ ցամաքային հետևակային մարտեր չեն, բայց կիրառվում է ծանր տեխնիկա, զրահատեխնիկա, ծանր հրետանի է կիրառվում, հակառակորդը փորձում էր տանկ կիրառել, օդուժ է կիրառվում, ԱԹՍ-ներն են ամեն օր կիրառում: Մեր հրետանին, ինչպես միշտ, փայլուն է, ոգիները տղաների շատ-շատ բարձր են, բոլորը վստահ են, որ հաղթում ենք:

Տեսանք այն նորագույն զրահատեխնիկան, որով պարծենում է ադրբեջանական կողմը, թե ունի, բայց պետք է ասեմ, որ զորքերն ուղղակի փայլուն են աշխատում, կառավարման համակարգն ինչ հստակ է աշխատում»,- նշեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: