հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր ՀՕՊ-ը խոցել է ադրբեջանական ևս 2 ԱԹՍ սահմանին հանգիստ վիճակը շարունակվում է․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր ՀՕՊ-ը խոցել է ադրբեջանական ևս 2 ԱԹՍ սահմանին հանգիստ վիճակը շարունակվում է․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ շարունակվում է հանգիստ վիճակը։ Արցախյան հատվածում ևս հանգիստ է եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, այդ մասին քիչ առաջ Իջևանում Տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, լարվածությունը աստիճանաբար նվազել է հուլիսի 17-ին ժամը 18։00-ից։

«Կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ և այլն։ Բայց, մինչ այդ ժամը, որոշակի խախտումներ, ակտիվություն է եղել, կրակոցներ են եղել։ Մեր ՀՕՊ-ը խոցել է նաեւ ադրբեջանական 2 ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում», -հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա ցավակցություն հայտնեց 4 զոհերի հարազատներին ու նրանց ընտանիքներին։

«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական են, թե ոչ, բայց երեկ արդեն 12 անուն է շրջանառվում՝ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ և այլ սպաներ ու շարքայիններ», -հավելեց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: