ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր հեռահար միջոցները, որոնք թույլ էին տալիս հասնել ընդհուպ մինչև Բաքու, պատրաստ էին օգտագործման․ Սերժ Սարգսյան

Մեր հեռահար միջոցները, որոնք թույլ էին տալիս հասնել ընդհուպ մինչև Բաքու, պատրաստ էին օգտագործման․ Սերժ Սարգսյան

«Ադրբեջանցիները շատ լավ գիտակցում էին, որ աչքս չէր թարթելու՝ կատարել այն, ինչ ես պարտավոր էի կատարել»,- «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ըստ էության արձագանքելով այն հարցադրումներին, թե ինչու հայկական ԶՈՒ-ն ապրիլյան պատերազմի ժամանակ չի օգտագործել «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրները, գրում է 168․am-ը։

Նա նշեց, որ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեր հեռահար միջոցները չօգտագործվեցին։ « Պատասխանը շատ պարզ է։ Այդ միջոցներն արդեն պատրաստ էին օգտագործման և արդեն դուրս էին եկել կրակային բնագիծ, բայց օգտագործել այդ զինատեսակները՝ նշանակում էր սկսել լայնածավալ ռազմական գործողություններ։ Բայց մենք տեսնում էինք իսկապես, որ ադրբեջանցիները լայնածավալ պատերազմ չեն սկսել, չեն սկսել ենց այն պատճառով, որ նրանք քաջ գիտակցում էին, թե ինչ էր լինելու պատասխանը։ Եթե նրանց զինատեսակների հեռահարությունը թույլ էր տալիս հրթիռակոծել մեր զորքերի մշտական տեղակայման վայրերը, նույնիսկ որոշ չափով նաև Ստեփանակերտի մատույցները, ապա մեր սպառազինությունները թույլ էր տալիս հասնել ընդհուպ մինչև Բաքու։ Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար։ Իսկ ինչո՞ւ ադրբեջանցիները չէին ուզում լայնածավալ պատերազմ, որովհետև իրենք շատ լավ գիտակցում էին, որ իրոք աչքս չէր թարթելու՝ կատարել այն, ինչ ես պարտավոր էի կատարել»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

  • Կիսվել: