ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավորը տեսակցել է օրեր առաջ վիրավորված Վարդան Կիրակոսյանին

Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավորը տեսակցել է օրեր առաջ վիրավորված Վարդան Կիրակոսյանին

Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած Վարդան Կիրակոսյանին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
 
՛՛Այսօր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում տեսակցել եմ մեր Վարդան Կիրակոսյանին, ով օրեր առաջ հրազենային վիրավորում էր ստացել հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով ։
 
Մեր գյումրեցի տղան լավ է, վիրահատությունն անցել է բարեհաջող եւ վիճակը կայուն է։ Վարդանը վստահեցրեց՝ տրամադրությունը բարձր է, ապաքինվելուն պես կշարունակի մարտական ծառայությունը։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր զինվորներին՛՛,-գրել է պատգամավորը:
 

  • Կիսվել: