ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր երկինքը պաշտպանված է՝ առավել, քան երբևէ. Հարությունյանը պարգևատրել է ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների (տեսանյութ)

Մեր երկինքը պաշտպանված է՝ առավել, քան երբևէ. Հարությունյանը պարգևատրել է ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների (տեսանյութ)

Արցախի նախաագահ Արայիկ Հարությունյանը գերազանց ծառայության և մարտական առաջադրանքներն անվրեպ իրականացնելու համար պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տեսանյութ:

ԱՀ նախագահը, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր այցելել եմ ՊԲ Կենտրոնական ուղղությամբ տեղակայված N զորամասերից մեկը և ծանոթացել ծառայության պայմաններին: Այցիս ընթացքում գերազանց ծառայության և մարտական առաջադրանքներն անվրեպ իրականացնելու համար պետական բարձր պարգևներ եմ հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների:

Մեր երկինքը պաշտպանված է՝ առավել, քան երբևէ: Փա ՛ռք ու պատիվ Հայոց բանակի բոլոր զինծառայողներին, ովքեր զօր ու գիշեր հուսալիորեն հսկում են մեր սահմանները՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում՛՛:

 

  • Կիսվել: