շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք ունեինք բանակային հետախուզություն, բայց քառօրյա պատերազմում պարզվեց, որ այն հայտնվել է անտարբերության ռեժիմում. Քոչարյան

Մենք ունեինք բանակային հետախուզություն, բայց քառօրյա պատերազմում պարզվեց, որ այն հայտնվել է անտարբերության ռեժիմում. Քոչարյան

Այս օրենքը պետք է ունենայինք շատ վաղուց, երբ անկախություն ձեռք բերեցինք: Երբ մենք բանակ ստեղծեցինք, ստեղծեցինք առաջին կառույցներից մեկը՝ բանակային հետախուզությունը՝ Ղուկասովի ղեկավարությամբ: Ունեինք այդ հետախուզությունը, մինչև որ քառօրյա պատերազմում պարզվեց, որ այն հայտնվել է անտարբերության ռեժիմում և ունենք ձախողումներ։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու հարցին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը խոսեց ստեղծվելիք կառույցի անհրաժեշտության մասին. «Տվյալ ծառայությունը պետք է ունենայինք և հիմա ստեղծում ենք, որովհետև այս ծառայության մասին ամրագրում եղել է դեռ սովետական տարիներից, բայց բովանդակության մեջ ոչ մի բան չի եղել:

Մենք ստեղծելու ենք այդ կառույցը, որովհետև այն աջակցելու է մեր անվտանգային միջավայրն ավելի էֆեկտիվ կառավարելու համար, բարեկամներ գտնելու համար: Հակահետախուզությունը կմնա ԱԱԾ-ի տիրույթում: Քանի որ այսօր ԱԱԾ-ի տոնն է, ուզում եմ նաև շնորհավորել ԱԱԾ-ի ծառայողներին՝ իրենց տոնի կապակցությամբ: Նրանք սահմաններում էլ կան, այլ տեղերում էլ կան, գերիների հարցով էլ են զբաղվում: ԱԱԾ-ն համերաշխ է այս որոշման հետ, ինքը թեթևանալով ավելի կենտրոնանալու է իր ֆունկցիոնալ երկու կարևոր խնդիրների շուրջ, դա հակահետախուզությունն է և տերորիզմի դեմ պայքարը»:

  • Կիսվել: