երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք պետք է ունենանք մարտունակ ու կարող բանակ, որը նաև կվարձատրվի արժանապատվորեն․ Ալեքսանյան

Մենք պետք է ունենանք մարտունակ ու կարող բանակ, որը նաև կվարձատրվի արժանապատվորեն․ Ալեքսանյան

«Մենք պետք է ունենանք մարտունակ ու կարող բանակ, որը նաև կվարձատրվի արժանապատվորեն, այսինքն՝ այն շատ վատ վարքագիծը, որ պետությունը տարիներ շարունակ ունեցել է ԶՈՒ-ի նկատմամբ, այն է՝ վճարել գրոշներ զինվորականին ու դրա հետևանքով նաև չկարողանալ դնել այն պահանջները, որոնք պետք է դրվեն, այդ վարքագծին վերջ ենք տալիս»,- ԱԺ հերթական նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով՝ հիմա շարքային պայմանագրայինը կարող է բարձր վարձատրվել. «Փաստ է՝ մենք ասում ենք, որ շարքային պայմանագրայինն ատեստացիան գերազանց հանձնելու դեպքում կարող է ստանալ 520 հազար դրամի կարգի աշխատավարձ, սա կտրուկ տարբերվում է նախկինում մեր պետության ունեցած գործելաոճից, որն իրենից ենթադրել է, որ շարքային պայմանագրայինը պետք է ստանա միջինացված 150-180 հազար դրամ աշխատավարձ, ինչը եղել է անարդար»:

  • Կիսվել: