շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք փաստում ենք ադրբեջանական ուժերի ջախջախումը. Արծրուն Հովհաննիսյան

Մենք փաստում ենք ադրբեջանական ուժերի ջախջախումը. Արծրուն Հովհաննիսյան

Կան տարբեր բնույթի վնասներ, մոտ 20 ուն վնասվել է, այս գիշեր լրացուցիչ 10 տան վնաս է եղել, 30 առանձնատների վնասի մասին է խոսքը այս պահին: Այս մասին ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով այս գիշեր ադրբեջանական կողմից դարձյալ դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելուն:

ճեպազրույցի մյուս բանախոս, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ անդրադարձավ այս ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքին: Նա նշեց, որ հիմնականում լրատվամիջոցները ճիշտ են աշխատում, սակայն կան դեպքեր, երբհակառակորդի գործողությունները, օրինակ,  որպես հակահարված են ներկայացվում: ՛՛Պատերազմի, մարտական գործողությունների ընթացքում որոշակի կանոններ կան, որոնք խախտել չի կարելի՛՛,-ասաց նա:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ հակառակորդի դիվերսիոն փորձն իրականացվել է 100 հոգանոց խմբով. ՛՛Հատուկ ստորաբաժանումները կիրառվում են գործողությունների ծածուկության համար, կամ եթե 100 հոգանոց միավորով էլիտար ստորաբաժանում ես կիրառում, հասկանալի է, որ ավելի մեծ արդյունք ես ակնկալում ստանալ՛՛:

Նա ասաց նաև, որ հրետանային միջոցներ ու տանկեր են կիրառել:

Վիրավորների մասին խոսելիս՝ Հովհաննիսյանն ասաց, որ գիշերը վիրավորներ չենք ունեցել:

 

  • Կիսվել: