հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք պարտվել ենք մարտի դաշտում, պատերազմը դեռ չենք պարտվել․ ԵԿՄ վարչության նախագահը՝ մարտական հերթապահության մեկնողներին

Մենք պարտվել ենք մարտի դաշտում, պատերազմը դեռ չենք պարտվել․ ԵԿՄ վարչության նախագահը՝ մարտական հերթապահության մեկնողներին

Երկրապահ կամավորականների միության 1-ին գումարտակն այսօրվանից կանցկացնի եռամսյա մարտական հերթապահություն։

Հերթապահության մեկնելուց առաջ ԵԿՄ–ականների առջև ելույթ է ունեցել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մենք միշտ էլ մեր հայ զինվոր կողքին ենք, այսօր էլ ենք մեր հայ զինվորի կողքին։ Այսօր մենք միշտ պիտի լինենք դիրքերում, որ կամաց–կամաց մեր բանակը ոտքի կանգնի։ Սա պարտականություն է մեզ համար»,– դիմելով մարտական հերթապահության գնացող ԵԿՄ–ականներին՝ ասել է Սասուն Միքայելյանը։

«Ես միշտ ասել եմ՝ մենք պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը դեռ չենք պարտվել»,– ասել է նա՝ հավելելով, որ ԵԿՄ անդամներից յուրաքանչյուրից շատ բան է կախված հանրության շրջանում առկա անորոշություններին վերջ դնելու հարցում։

«Ամեն մեկս մեր բաժին բեռը պետք է վերցնենք մեզ վրա և կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Սա ոչ միայն մեր պատիվն է, սա լուսահոգի Սպարապետի պատիվն է»,– ասել է Սասուն Միքայելյանը։

  • Կիսվել: