շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած. Նիկոլ Փաշինյան

Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած. Նիկոլ Փաշինյան

«Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած: Եվ այդ մարտահրավերները չենք պատրաստվում թաքցնել, երբեք էլ չենք թաքցրել»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ իրենք չեն պատրաստվում փախչել պատասխանատվությունից:

«Մենք բոլորին կոչ ենք անում, արտախորհրդարանական ուժերի հետ ենք համագործակցության ֆորմատներ ձևավորում, առավել ևս խորհրդարանական ուժերին ասում ենք՝ կա խնդիր, խնդիրն ընդհանուր է, եկե՛ք, մասնակցե՛ք այդ խնդրի լուծմանը»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, իշխանությանը մեղադրում է խնդիրները թաքցնելու մեջ և փորձում մեթոդաբանական սխալներով հանդես գալ:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները Հայաստանի առաջ քաշած տարածաշրջանային խաղաղության օրակարգին հարվածելու և դրանից շեղելու նպատակ ունեն:

«Այո՛, հեշտ չէ: Մենք դժոխքի միջով ենք անցել, մեզ պինդ նյարդեր են պետք, շատ պինդ նյարդեր: Չպետք է հույս ունենանք, որ մի օրում, վեց ամսում, յոթ ամսում մեզ հաջողվելու է ստեղծել լիարժեք կայուն միջավայր: Դրա համար էլ կառավարության ծրագրում գրված է, որ առաջնային խնդիրը ՀՀ-ի և Արցախի շուրջ իրավիճակը կայունացնելն է»,- ասաց նա:

  • Կիսվել: