ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք կերտեցինք շատերի համար անհավանական թվացող հաղթանակը․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Մենք կերտեցինք շատերի համար անհավանական թվացող հաղթանակը․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել և շնորհավորական ուղերձ հղել Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես ասվում է․

«Ասում են՝ խաղաղ ծովը հմուտ նավաստի դաստիարակել չի կարող: Արցախյան պատերազմը հենց այն փոթորկոտ ծովն էր, որի ահագնացումը սանձեց մարտի դաշտում գտնվող աշխարհազորից կազմված Հայոց նորաստեղծ բանակը՝  մեր նորագույն պատմության վճռորոշ էջը կերտելով հերոսականությամբ:

Հպարտ եմ այդ մեծագույն հաղթանակը կերտած սերնդակիցներիս հետ անցած ճանապարհիս համար:

Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրը մենք՝ գումարտակի տղաներով, 22 տարի անց նույն համախմբվածությամբ նորից դիրքերում էինք: Գուցե որպես խոստովանանք հնչի, բայց հաճախ ես էլ էի մեկնում գիշերային հերթապահության՝ փորձելով համատեղել զինվորի ու վարչապետի լիազորություններս…

Մենք կերտեցինք շատերի համար անհավանական թվացող հաղթանակը, եւ այն՝ որպես ժառանգություն պահ տվեցինք գալիք սերունդներին, որոնք նոր հերոսներ են ծնում… Խոնարհումս բոլոր նահատակների հիշատակին:

Փա՛ռք հայ ժողովրդին…

Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅՈ ՛Ց ԲԱՆԱԿ…»

  • Կիսվել: