երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք՝ գորիսեցիներս, թույլ չենք տա՝ այդ հատվածը լինի այն կողմինը. քաղաքապետ

Մենք՝ գորիսեցիներս, թույլ չենք տա՝ այդ հատվածը լինի այն կողմինը. քաղաքապետ

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը վստահեցնում է, որ Գորիս –Կապան  ավտոճանապարհի հայտնի «փոքր թաս» հատվածը չեն պատրաստվում տալ ադրբեջանցիներին, ինչը նախատեսված է եռակողմ համաձայնագրով: Վարորդներին հայտնի «փոքր թասը»  դեպի Որոտան գետ տանող հատված է, որ Կուբաթլուի տարածքում է:

«Բայց ո՞վ է թույլ տալու, որ դա իրողություն դառնա: Համենայնդեպս, մենք՝  գորիսեցիներս , թույլ չենք տա այդ հատվածը լինի այն կողմինը:  Այս պահին չեմ ցանկանում խոսել՝  ինչ ենք անելու, այս թեժ պահին չեմ ցանկանում խոսել այդ մասին, թող ամեն ինչ իր վերջնական փուլին հասնի, հասկանանք ՝ ինչ է կատարվում, գուցե կան բաներ, որ մենք ոչ մեկս  չգիտենք, վերջնական փուլում կհասկանանք, այդ ժամանակ ես կխոսեմ:  Կոնկրետ ես՝ որպես գորիսեցի, ու բոլոր գորիսեցիները չենք թողնելու, որ այդ ճանապարհի վրա ինչ-որ  խնդիր առաջանա»,- Aravot.am-ին ասաց Գորիսի քաղաքապետը: Մեր զրուցակիցը չցանկացավ կարծիք հայտնել նաեւ եռակողմ համաձայնագրի մասին, որով Գորիսը սահմանամերձ քաղաքի է վերածվելու:


  • Կիսվել: