չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասին

Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասին

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեսանյութ է հրապարակել է ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքը:

«Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք»,-նշել է գեներալ Սիդորովը:

Սերգեյ Կոպիրկինը իր հերթին ասել է, որ Սիդորովը շատ կարևոր առաքելությամբ է Հայաստան ժամանել, որին այստեղ սպասում են:

  • Կիսվել: