շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեկնարկել է ՊՆ-ի կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը (տեսանյութ)

Մեկնարկել է ՊՆ-ի կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը (տեսանյութ)

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
 
 
՛՛Նոյեմբերի 5-ին այցելել եմ զորավարժարան և հետևել պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։
 
Շրջելով բացազատված ուսումնական կետերով, հետաքրքրվել եմ գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։
 
Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար, և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։
 
Շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործին անմիջական մասնակցության հայտ ներկայացրած կանանց, որոնց շարքերում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք, վստահեցրել եմ, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում, պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: