հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Մեկնարկել է ձմեռային զորակոչը, թող ձեր ծառայությունն անփորձանք լինի, տղանե՛ր․․․

 Մեկնարկել է ձմեռային զորակոչը, թող ձեր ծառայությունն անփորձանք լինի, տղանե՛ր․․․

 Մեկնարկել է ձմեռային զորակոչը, թող ձեր ծառայությունն անփորձանք լինի, տղանե՛ր․․․
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարինե ԲԱԽՇԻՅԱՆը
«Այսօր՝ հունվարի 9-ին, մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը: Ասկերանի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: Շրջանի մի խումբ 18 տարեկան երիտասարդներ պատրաստվում են լրացնելու ԱՀ ՊԲ շարքերը: Մեր երկրի համար այս դժվար ժամանակաշրջանում զորակոչիկներն ավելի հաստատակամությամբ ու վճռականությամբ են լցված:
 
Հայրենիքի պաշտպանությունը վեր է ամեն ինչից: Նրանք խոսք են տալիս ոչնչով չզիջել իրենց հայրերին ու պապերին և պատվով կրել զինվորականի համազգեստը: Պատասխանատու ժամանակահատվածում ծառայելը հայրենիքին մեծ պատիվ ու առաքելություն է: Զորակոչիկներին բարեմաղթանքի խոսք ասած զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը: Նա պատգամեց լինել մշտարթուն, խիզախ ու համարձակ. -Մի մոռացեք, որ շրջապատված ենք դարավոր թշնամիներով, և նա երբեք քնած չէ: Ամեն մի վայրկյան դուք պետք է զգոն լինեք, ծառայության ժամանակ դրսևորեք օրինակելի վարքագիծ: Համոզված եմ՝ ձեր կրթօջախներում դուք ստացել եք ռազմահայրենասիրական պատշաճ դաստիարակություն և կկարողանաք բարձր պահել ձեր ուսուցիչների և ծնողների պատիվը: Բարի ծառայություն ձեզ, տղաներ…
 
Հպարտությամբ էր ավագ որդուն ճանապարհում Ռուզաննա Գաբրիելյանը. -Ուրախ սրտով և լավ տրամադրությամբ ենք մեր որդիներին ճանապարհում: Եկել է հայրենիքի հանդեպ իրենց առաքելությունը կատարելու պահը, և նրանք այն պատվով կկատարեն: Համոզված եմ՝ բոլոր տղաների մեջ արմատավորված է հայրենասիրությունը, արժանավայել ծառայելու կամքը: Բարի ու անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորին: Թող Աստծո զորությամբ նրանց ծառայությունն անցնի խաղաղ պայմաններում: Մարգարիտա Սեյրանյանը, որն իր մինուճար որդուն էր ճանապարհում, ևս լավատեսությամբ էր լցված. -Հպարտ եմ, որ իմ որդին մեկնում է ծառայության:
 
Այս երկու տարիները, համոզված եմ, նրա համար կլինեն կայացման, ինքնահաստատման տարիներ: Ես հորդորում եմ բոլոր նորակոչիկներին լինել զգոն, կարգապահ և նվիրված: Վիրավոր ու ցավից տնքացող Արցախը նրանց կարիքն ունի: Համոզված եմ՝ մենք կհպարտանանք նրանց անբասիր ծառայությամբ և երկու տարի հետո պատվով կդիմավորենք: Նշենք, որ Ասկերանի շրջանային համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից նախօրոք զորակոչիկներից վերցվել են փորձանմուշներ՝ թեստավորման նպատակով Covid-19 հետազոտության համար»:
 
 

  • Կիսվել: