հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկ ժամից ավելի որոշակի դադարներով կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ․ Վերին Շորժայի ղեկավար

Մեկ ժամից ավելի որոշակի դադարներով կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ․ Վերին Շորժայի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից այս գիշեր հնչած կրակոցների ժամանակ բնակիչների որոշները տներից դուրս են եկել,  որոշներ էլ մնացել ներսում։ Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով, բնակիչների մոտ խուճապ չկա, նրանք հանգիստ շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։

«Գիշերը ժամը երկուսի կողմերին սկսվեցին կրակոցները, այդ ձայներից արթնացանք։ Մեկ ժամից ավելի որոշակի դադարներով կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ»,- նշեց Երանոսյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր՝ դեկտեմբերի 22–ի լույսի 23–ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի  ուղղությամբ  տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ: 

  • Կիսվել: