կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկ գերի տեղափոխվել է Բաքու, և հինգը՝ վերադարձել Երևան. Ռուստամ Մուրադով

Մեկ գերի տեղափոխվել է Բաքու, և հինգը՝ վերադարձել Երևան. Ռուստամ Մուրադով

Ռուս խաղաղապահները մեկ գերի են տեղափոխել Բաքու եւ հինգին վերադարձրել Երեւան: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մուրադովն ասել է. ՛՛Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու նպատակով իրականացվել է գերիների հերթական փոխանակում՛՛:

Նա նշել է նաև, որ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ հոգու, եւ հինգ գերիներ վերադարձվել են Երեւան:

Ռուս խաղաղապահները հետագայում եւս, Մուրադովի խոսքով, կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անշեղորեն կատարմանը:

 

  • Կիսվել: