ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով

«Մայր Հայաստան» ռազմական թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով

Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով։

Համաժողովին ներկա էին զինվորականներ, գիտաշխատողներ, Հայաստանում
հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։

Ներկաները նախ շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել համաժողովի շրջանակում բացված ժամանակավոր ցուցադրության արժեքավոր նմուշներին:

Համաժողովի ընթացքում  ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային արխիվի և ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ներկայացուցիչներն անդրադարձել են Երկրորդ աշխարհամարտին

հայերի ծանրակշիռ մասնակցությանն ու ավանդին, հանգամանալից ներկայացրել
չհանրահռչակված, պատերազմի` մինչև օրս անհայտ էջեր ու հանրությանն անհայտ մասնակիցների սխրանքներ։

Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մարտիկների սխրանքն ու խիզախությունը գնահատելը և նրանց վաստակն արժևորելը ժամանակի հոլովույթում առանցքային նշանակություն ու կարևորություն ունեն։

Առաջիկայում կհրատարակվի համաժողովի ընթացքում հնչած զեկույցների ժողովածուն։

  • Կիսվել: