շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մայիսի 18-22-ն Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում

Մայիսի 18-22-ն Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում

Արդբեջանի պաշտպանության նախարարության կայքում հաղորդվում է, ոչ մայիսի 18-22-ն ադրբեջանական բանակի՝ Նախիջևանի կայազորի զորքերում մի քանի զորամիավորումների և ստորաբաժանումների մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ տեղի կունենան։ Այս մասին հաղորդում է minval.az կայքը:

Ըստ աղբյուրի՝ զորավարժություններին կմասնակցեն նաև հատուկ զորքերի ստորաբաժանումներ, զորավարժությունների ընթացքում կմշակվեն սահմանափակ տեսողության պայմաններում կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի օգտագործմամբ առաջադրանքների կատարման արդյունավետությանն ուղղված գործողություններ, ինչպես նաև կկատարվեն համագործակցությանն ու համակողմանի ապահովմանն ուղղված գործողություններ:

  • Կիսվել: