երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը պահեստազորայինների հավաքներ կանցկացվեն․ նախագիծ

Մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը պահեստազորայինների հավաքներ կանցկացվեն․ նախագիծ

ՀՀ պաշտպանության նախարարությունը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու եւ դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Օրինագիծը հրապարկված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Գործադիր իշխանությունը նախատեսում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ ու ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։

 

Կառավարությունն անհրաժեշտ է համարել «զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ եւ ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավումը»։

Օրինագծի համաձայն՝ ԶՈՒ-ի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների  կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված եւ անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով:

  • Կիսվել: