կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարզումներ՝ հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ

Մարզումներ՝ հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ

Առաջին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ փետրվարի 24-ից 25-ն անցկացվել են մարզումներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզումների անցկացման նպատակն է եղել հրետանավորների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը։

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, հանձնել մասնագիտական առարկաների ստուգարքներ։

 

  • Կիսվել: