հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարզպետը հակառակորդի «մոլորվելու» մասին միտք չի հնչեցրել. Սյունիքի մարզպետարանը հերքում է

Մարզպետը հակառակորդի «մոլորվելու» մասին միտք չի հնչեցրել. Սյունիքի մարզպետարանը հերքում է

Մարզպետը հակառակորդի «մոլորվելու» մասին միտք չի հնչեցրել: Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը:

՛՛Լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է տեղեկություն, թե իբր «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է»․․․ 
Հայտնում ենք, որ Սյունիքի մարզպետը նման միտք որեւէ լրատվամիջոցի հետ զրույցում չի հնչեցրել, նա առավոտվանից գտնվել է Սեւ լճի տարածքում ու օրվա վերջում նաեւ հայտարարել է, որ ‼«ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են», հետեւաբար Մ․Պողոսյանը չէր կարող հակասել ինքն իրեն, կամ, առավել եւս, երկարամյա զինվորականի փորձով հայտարարել, թե հակառակորդը մոլորվել է․․․

Հորդորում ենք Սյունիքի մարզպետին չվերագրել խոսքեր, որոնք իրականում նա չի ասել՛՛,-ասված է հայտարարության մեջ:։

  • Կիսվել: