հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտերը շարունակվում են, հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է ձեռնարկում. Հովհաննիսյան

Մարտերը շարունակվում են, հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է ձեռնարկում. Հովհաննիսյան

Մարտերը շարունակվում են, հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է ձեռնարկում, մերոնք հետ են մղել՝ զգալի կորուստներ տալով: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Միայն այսօր նրանց կորուստներն են՝ մոտ 400 զինծառայող, 700 վիրավոր, խոսվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և մեկ ԱԹՍ: Երեկ ու այսօր մարտական գործողթյուններն աչքի ընկան ապատեղեկատվությամնբ, որոնք տարածում են Ադրբեջանի նախագահն ու իր ընտանիքի անդամները:

Երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի ՛՛գրավման՛՛ առթիվ, իսկ այսօր մենք հրապարակեցինք տեսանյութ, թե ինչպես են նրանք փախչում Մատաղիսից:

Այսօր էլ Թվիթերից ապատեղեկատություն են տարածում՝ կապված Ջաբրաիլի ՛՛գրավման՛՛ հետ:

Մենք ենթադրում ենք, որ Ալիևը ինֆորմացիոն բլոկադայի տիրույթում է իր երկրում:

Գանձակի օդանավակայանին մեր հարվածից հետո տեդսանք, որ Ալիևը թքած ունի իր զոհերի վրա, նաև նրանք որևէ բան չեն ձեռնարկում՝ սեփական ժողովրդի անվտանգության պահպանման համար:

Թուրքական գործոնը մի քիչ չեզոքացվել է, թուրքական օդուժը չի կարողացել աշխատել, նրանց կողմից փախուստն ավելի շատ է եղել՛՛:  

  • Կիսվել: