շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարտական խնդիրների իրականացման գործառույթներ ունեցող պայմանագրայինները հավելավճարի ատեստավորմանը մասնակցելու են կամավոր. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Մարտական խնդիրների իրականացման գործառույթներ ունեցող պայմանագրայինները հավելավճարի ատեստավորմանը մասնակցելու են կամավոր. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը:  

Նախաձեռնության համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:

Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից:

  • Կիսվել: