կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երեկ մարտական հենակետում միջադեպի հետևանքով ձեռքից և ոտքից վիրավորվել է 36-ամյա պահեստազորի սպան

Երեկ մարտական հենակետում միջադեպի հետևանքով ձեռքից և ոտքից վիրավորվել է 36-ամյա պահեստազորի սպան

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս մեկը վիրավոր է: Տեղեկությունը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատեցին պաշտպանության նախարարությունից:

Վիրավոր զինծառայողը՝պահեստազորի սերժանտ, 36-ամյա Լևոն Արմենի Սուքիասյանն է (ծնված 1985թ.)։  ՊՆ-ի փոխանցմամբ՝ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

«Կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորվել է ձեռքից և ոտքից»,- հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

  • Կիսվել: