շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ- երկու ուղղությամբ Ադրբեջանի հարձակումները շարունակվում են․ Փաշինյան

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ- երկու ուղղությամբ Ադրբեջանի հարձակումները շարունակվում են․ Փաշինյան

ՊՆ-ի կողմից այս պահին ունենք հաստաված 49 զոհ ունենք, այդ թիվը ցավոք վերջնական չէ։Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր զինվորները կռվել են անձնուրացաբար։ Հարձակման ուղղությունները եղել են 4-ը հետագայում ևս 2 ուղղություն են ավելացել։ Այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ- երկու ուղղությամբ Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ ՊՆ-ն, Գլխավոր Շտաբը գնահատում են  իրավիճակը, կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի։ Այն պահից սկսված, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են ինձ մոտ, տեղի է ունեցել նիստ, որը շարունակվել է մինչև լուսաբաց, մասնակցել է Հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին, դիմումի առիթով տեղի է ունուոմ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, դիմել ենք նաև ՌԴ-ին 1997 թ-ի բարեկամության փոխօգնության պայմանագրի հիման վրա,  որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,- ասց Փաշինյանը։

Նա նշեց, որ կեսգիշերին հեռախոսազրուցներ է ունեցել ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իրանի նախագահների, ԱՄն պետքարտուղարի, ԵԽ նախագահի հետ։

«Պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ։ Մենք հիմա այս ուղղություններով աշխատում ենք իրավիճակը արագ կայունացնելու նպատակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

  • Կիսվել: