երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանության նախարարը քննարկել են մարդու իրավունքների խախտումները սահմանային լարվածության համատեքստում

Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանության նախարարը քննարկել են մարդու իրավունքների խախտումները սահմանային լարվածության համատեքստում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 6-ին հանդիպել է Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին:

Պաշտպանն ընդգծել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ  կատարվող աշխատանքը, համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման ու լուծման հարցերում:

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, մասնավորապես ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ համապատասխան կառույցների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ աշխատակազմի կողմից իրականացվել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց։

  • Կիսվել: