չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարդիկ, որ 2016-ին անձամբ կրել էին հարվածային ԱԹՍ-ի հետևանքը, հիմա ինչ-որ կենացներ են արտահայտում. Հովհաննիսյան

Մարդիկ, որ 2016-ին անձամբ կրել էին հարվածային ԱԹՍ-ի հետևանքը, հիմա ինչ-որ կենացներ են արտահայտում. Հովհաննիսյան

Ես հիմա նեղ զինվորական կամ մասնագիտական հարց եմ դնում՝ ինչու ԱԹՍ-ների վարչությունը չի ստեղծվել 2010-ին, 11-ին, 14-ին,18-ին... Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Երկու օր առաջ մենք Կառավարության ծրագիր ենք ընդունել՝ ստեղծել ԱԹՍ-ների վարչություն, որը շատ կարևոր և տեղին որոշում է։ Հիմա հարց եմ տալիս, նույն հարցը նորից բարձրացնում եմ՝ ինչո՞ւ այդ վարչությունը չեք սարքել 2010-ին, 11-ին, 14-ին,18-ին․․․ Կարևոր չէ, էստեղ պետք չէ իշխանություններին բաժանել։ Ես հիմա նեղ զինվորական կամ մասնագիտական հարց եմ դնում՛՛։

Հովհաննիսյանը հավելեց. ՛՛Մարդիկ, որ 2016 թվականին անձամբ տեսել էին և անձամբ կրել էին հարվածային ԱԹՍ-ի հետևանքը, հիմա ինչ-որ կենացներ են արտահայտում, թե մենք պլաններ ունեինք ԱԹՍ-ի ձեռքբերման, էս մարդիկ եկան, էն մարդիկ եկան, չարեցին։ Նախ՝ պլաններ չպիտի ունենայիք, մենք մինչև 16 թիվը դա պիտի անեինք, որ չենք արել։ Երկրորդ՝ 16 թվից հետո ի՞նչ պլան, միգուցե գործողությո՞ւն պիտի անեինք արագի մեջ, ոչ թե պլան կազմեինք: Լավ, պլան եք կազմում՝ լավ պլանի մասին, իսկ գո՞րծ...՛՛:

 

 

  • Կիսվել: