հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մանրամասներ՝ հայ-ադրբեջանական սահմանին վեճի հետևանքով տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Մանրամասներ՝ հայ-ադրբեջանական սահմանին վեճի հետևանքով տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Նախօրեին Սյունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։ Միջադեպի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՊՆ-ում իր աղբյուրը։

Ըստ հաղորդման՝ վնասվածքներ են ստացել և հայ, և ադրբեջանցի զինվորականներ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ ԶՈւ ծառայողների առոջղջական վիճակին որևէ վտանգ չի սպառնում։ Նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սահմանին տեղի ունեցած վիճաբանության հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 11 զինծառայող։

  • Կիսվել: