ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԱԿ-ի անկախ փորձագետները ողջունել են Հայաստանի հանձնառությունը՝ պայքարելու վարձկանների ներգրավման դեմ

ՄԱԿ-ի անկախ փորձագետները ողջունել են Հայաստանի հանձնառությունը՝ պայքարելու վարձկանների ներգրավման դեմ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից նշանակված անկախ փորձագետները Հայաստանում ութօրյա առաքելությունից հետո ողջունել են Երևանի հանձնառությունը՝ պայքարելու վարձկանների և անվտանգության մասնավոր ընկերությունների ներգրավման դեմ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

Վարձկանների ներգրավման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամները նաև կոչ են արել ուժեղացնել կառավարության կողմից վերահսկողությունը, ինչպես նաև ավելի սերտ ինտեգրել մարդու իրավունքները ներքին քաղաքականությանը:

«Հայաստանն առանձնանում է ՄԱԿ-ի 1989 թ. վարձկանության մասին կոնվենցիան ներքին օրենսդրության մեջ ինտեգրելու իր ջանքերով, մասնավորապես՝ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածում, որը նախատեսում է վարձկանության սահմանում միջազգային իրավունքին համապատասխան», - ասված է աշխատանքային խմբի հայտարարության մեջ:

Փորձագետները նշել են նաև, որ Հայաստանը նախաձեռնել է բարեփոխումներ կիբերանվտանգության ոլորտում: Նրանք ՀՀ կառավարությանը կոչ են արել ապահովել, որ կիբեր գործողություններում մասնավոր անվտանգության ծառայության դերը կարգավորող օրենքները համապատասխանեն մարդու իրավունքներին:

  • Կիսվել: