հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր

Մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր

Քիչ առաջ խորը կսկիծով տեղեկացա, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ 

«Զինծառայողը Աբովյան քաղաքից էր:

Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Բաբակեխյանների ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին:

Համբերություն բոլորիս։

Նշեմ, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- գրել է մարզպետը:

  • Կիսվել: