շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մահացած զինծառայողի հարազատների վերադարձան գյուղ՝ նրան հուղարկավորելու

Մահացած զինծառայողի հարազատների վերադարձան գյուղ՝ նրան հուղարկավորելու

Հունվարի 30-ին Արցախում հրազենային մահացու վիրավորում ստացած Վահրամ Ավագյանի հարազատները, որոնք այսօր առավոտից նրա դին ի նշան բողոքի փորձում էին բերել Երևան,որոշեցին վրեդառնալ գյուղ՝ նրան հուղարկավորելու։ Հուղարկավորությանը կմասնակցի նաև պաշտպանության նախարարը։

Դա տեղի ունեցավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցից հետո, ով հավաստեց, որ այս պահին գործով 3 ձերբակալված կա: Ընդ որում, 3 ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է: "Համածառայակիցներ են եղել: Նրանց միջև եղել է սրված խոսակցություն: Քննությունն ամեն ինչ կպարզի",- հավելեց նախարարը։ նա նաև խնդրեց լրագրողներին դադարեցնել հեռարձակումը։  

Նշենք, որ մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում Քննչական կոմիտեի ի սկզբանե հրապարակած ինքնասպանության վարկածին։ Նրանք պնդում են, որ կատարվածը սպանություն է, և պահանջում են բացահայտել մեղավորներին:

Վահրամ Ավագյանի եղբոր կնոջ պնդմամբ` նա արձակուրդում է եղել հունվար ամսին, 12 օր տանն է եղել, հարազատների ու ընկերների հետ, շատ բարձր տրամադրություն է ունեցել, եղել է ուրախ, բացարձակապես չի բողոքել ծառայությունից, անգամ վերջին օրերին ցանկանում էր վերադառնալ զորամաս՝ ասելով, որ գյուղում զբաղմունք չկա, ձանձրանում է, ու բանակում ավելի հետաքրքիր է: Եվ հիմա հարազատները որևէ կերպ չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության գնալ:

Այսօր առավոտյան մահացած զինծառայողի հարազատները ի նշան բողոքի նրա դին մայրուղիով փորձում էին բերել Երևան, սակայն ոստիկանները փակել էին Արմավիր-Երևան մայրուղին՝ թույլ չտանլով նրանց շարունակել ճանապարհը։ Նրանց հետ բանակցելու են եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան ու ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ըստ քննչական մոիտեի տարածած հաղորդագրության հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմաններում ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝  «Ինքնասպանության հասցնելը»:

Իսկ արդեն այսօր բողոքի ակցիայից հետո ՔԿ հանդես եկավ նոր հայտարարությամբ, հայտնելով, որ գործով կան երեք փեռբակալված՝ որոնցից մեկը հհկական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։ Նրանք ձեռբակալված են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում հոդվածով:  

  • Կիսվել: