ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոռու մարզի զինկոմից 30.000 դոլար են պահանջել` մարդկանց զինծառայությունից ապօրինի կերպով ազատելու մասին թղթապանակը ԱԱԾ չուղարկելու դիմաց. shamshyan.com

Լոռու մարզի զինկոմից 30.000 դոլար են պահանջել` մարդկանց զինծառայությունից ապօրինի կերպով ազատելու մասին թղթապանակը ԱԱԾ չուղարկելու դիմաց. shamshyan.com

 Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ պաշտպանության նախարարության Լոու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերին անհայտ անձը զանգահարել է Լոռու մարզի տարածքայյն զինվոիական կոմիսար Ա. Թումանյանին և հայտնել, որ նա Դսեղ գյուղի առաձնատան բակում նամակ է թողել։ Զինկոմիսարը, բացելով նամակը, այնտեղ գրված է եղել, որ զինկոմիսարի կողմից գումարի դիմաց զինվորական ծառայությունից մարդկանց ապօրինի ազատելու մասին, այսպես ասած, հաստափոր թղթապանակը ԱԱԾ չուղարկելու համար պետք է իր կողմից տրված հաշվեհամարին փոխանցվի 30 հազար դոլար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հերթական անգամ ահազանգողը գնդապետին հայտնել է, որ 15 հազար դոլարը Շնող գյուղին հարակից գազալցակայանիյ կից կայանված կցորդիչի տակ պետք է թողնի, որտեղ 2-րդ նամակն էր շորթողը թողել։ Երկրորդ նամակով հայտնել են, որ իր երեխաներին բանակից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ԱԱԾ-ին չեն հայտնի, եթե այդ 15 հազար դոլար գումարը թողնես նամակի տեղը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, թե որ բջջային կապը սպասարկող հեռախոսահամարից է զինկոմին զանգերը եկել։ Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ շորթողների ամբողջական ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: