հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԼՂ համաձայնագրի կնքման ժամանակ Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր. Պուտին

ԼՂ համաձայնագրի կնքման ժամանակ Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր. Պուտին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքման ժամանակ Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր և ստանձնել է կողմերի խաղաղ բաժանման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դեր, և այդ փաստաթղթով ստանձնում էր կողմերի խաղաղ բաժանումն իրականացնելու պարտականությունները։ Ինչն էլ հիմա անում ենք», – հայտարարել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակներն են երեք կողմերը ՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։

«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա անում էինք երեքով ՝ ես, բնականաբար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր»,- հստակեցրել է ՌԴ նախագահը։

  • Կիսվել: