շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Լևոն Դավիդյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Լևոն ԴԱՎԻԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,- նշված է հրամանագրում։

  • Կիսվել: