ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լեռնային Ղարաբաղ է ուղևորվել ռուս խաղաղապահներով ևս երկու օդանավ

Լեռնային Ղարաբաղ է ուղևորվել ռուս խաղաղապահներով ևս երկու օդանավ

Ռուս խաղաղապահներով ևս երկու օդանավ ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ՝ տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական երկու Իլ-76 օդանավեր ուղևորվել են Հայաստան: Օդային փոխադրամիջոցներով տեղափոխվում են զրահամեքենաներ, նյութական ռեսուրսներ ու խաղաղապահ ստորաբաժանումների զորակազմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նոյեմբերի 10-ին Իլ-76 և Ան-124 օդանավերը Հայաստան են տեղափոխել ավելի քան 750 զինվորական, ինչպես նաև՝ ավելի քան 110 միավոր զինտեխնիկա, բարձր անցանելիությամբ բեռնատարներ և նյութատեխնիկական մատակարարման միջոցներ:

  • Կիսվել: