հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրթաթոշակ՝ 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար

Կրթաթոշակ՝ 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար՝ անկախ ՀԿՀ-ի կողմից հովանավորվող բուհերից և մասնագիտություններից։

Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2021 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով ներկայանալ ՀԿՀ գրասենյակ։ Փաստաթղթային փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի մայիսի 16-ն է։

Ինչպես առանց դժվարության դիմել կրթաթոշակային ծրագրին

  • Անհրաժեշտ է հավաքել պահանջվող բոլոր փաստաթղթերը,
  • Մուտք գործել կայքէջ:
  • Գտնել «Լրացնել հայտը» բաժինը և սեղմել կոճակը՝
  • Մինչ դիմում-հայտի լրացնելը, ծանոթանալ ՀԿՀ կողմից հովանավորվող համալսարանների և մասնագիտությունների ցանկին
  • Եթե ձեր համալսարանն ու մասնագիտությունը զետեղված է ՀԿՀ ցանկում, ապա լրացնել դիմում-հայտի բոլոր պահանջվող դաշտերը:
  • Փաստաթղթերը ներբեռնել jpg (լուսանկար), png կամ pdf տարբերակներով:
  • Լրացնելուց հետո ստուգել և ապա սեղմել «ուղարկել հայտը» կոճակը:

  • Կիսվել: