շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրակոցներ են հնչել նաև Սյունիքում. վիրավորներ կան

Կրակոցներ են հնչել նաև Սյունիքում. վիրավորներ կան

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել, մեզ ասացին, որ կան նաև վիրավորներ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:

ՊՆ-ի լրատվական վարչությունից ասել են, որ քիչ անց այդ թեմայով հաղորդագրություն կտարածեն։

Ավելի վաղ` Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

  • Կիսվել: