հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կրակային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

Կրակային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացրել են կրակային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Բացազատվել են ղեկավարման կետեր, մարտական վիճակի բերվել հրետանային միջոցները, ճշգրտվել պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները: Հրետանային միջոցների դիպուկ կրակով ոչնչացվել են նախորոշված բոլոր ուսումնական թիրախները:  

  • Կիսվել: